Վառեք լույսերը

Երբ աշխարհի վրա իջնում է մշուշն ու մեգը, երբ բոլոր լույսերը չքանում են խիտ ու թանձր մառախուղի մեջ, երբ օդը ծանրանում ու սկսում է ճնշել մարմինդ, երբ ցավն այնքան խորն ու խստագին է, երբ մարմնիդ յուաքանչյուր բջիջ հուսահատ ու թևաթափ է ու հանձնվելը լավագույն ելքն է թվում, ու հենց այդ օրհասական պահին վառեք լույսերն ու բացեք դռները, թող երջանկությունն ու ջերմությունը ճառագեն ձեր մեջ, թող ձեր հոգու ամենախորունկ անկյունում թաքնված լույսի ճառագայթը փարոս դառնա մթության մեջ ու լուսավորի շրջապատը։

Վառե՛ք լույսերն ու վառվեք անմնացորդ, լույս դառեք համայն աշխարհին և թող այդ լույսը վարակիչ դառնա, տարածվի ու ջերմացնի։ Թող ձեր հոգու լույսը արթնացնի ամենամարդկային ու ջերմ զգացմունքները, թող բարությունն ու Սերը դառնան բոլորի ուղեկիցը։ Թող մոլորակը արթնանա իր անառողջ խորը քնից և ապաքինվի ձեր մեծ սիրով։

Վառե՛ք լույսերն ու բուժեք ձեր շուրջը, պարգևեք մարդկանց ժպիտ ու խինդ, դեն նետեք ատելությունն ու հիասթափությունը, որ սև առնետի պես նենգաբար կրծում է ձեր հոգին։

Ժպտացեք ու արարեք․․․

Վառե՛ք լույսերն ու ․․․

Թողնել մեկնաբանություն