Գեղեցիկ կնոջ կաղապարը

Պատմվածքը

<<Գեղեցիկ կնոջ կաղապարը>> Սիրադեղյանի մեկ այլ ստեղծագործություն է՝ գրված պարզ և հասկանալի ոճով, միառժամանակ խորը իմաստ պարունակելով։

Պատմվածքի հերոսը՝ Հարութը, վարում էր Զապորոժեց ավտոմեքենան և քաջ գիտեր ովքեր կնստեն իր մեքենան։ Նրա աշխատանքային ժամերը տատանվում առավոտյան 3ից 5-ը։ Հարութը ուներ իր հստակ սկզբունքները և ոչ մի պատրվաքով չէր պատրաստվում դրանք խաղտել։

Օգոստոսին ոչ մի գեղեցիկ կին քաղաքում չէր․ կամ ծովափին են, կամ լեռներում։  Մարդիկ հազիվ էին դիմանում տապին։

Ամեն ինչ փոխվեց երբ Հարութը նկատեց մի գեղեցիկ կեցվածքով ու քայվածքով կնոջ։

ՆԱ մայթ խուժեց մոտիկ նրբանցքից, ըստ երևույթին՝ գործից ելնող մարդկանց հոսքի հետ։ Երևում էր դեռ թիկունքից։ Նրա քայվածքը այն քայլվածքն է, որ չեն սովորում։ Այն նազանքը չէ, որ սովորեցնում են ձևավոր ձիավարության երիվարներին, և որը կանայք հրամցնում են տղամարդկանց հայացքներին։ Դա անպատշաճ տրտինգի տարիքը անցած զամբիկի ձիգ, անկաշկանդ քելք էր։ Այդ քայլվածքը ունեցողի դեմքը պիտի որ նույնքան գեղեցիկ լինի։ Դա այն կինը չէ, որը դեմքով տկար լինելով՝ հույսը դնում է իր ակնառու բաների վրա։

Հարութը ամեն կերպ փորձում էր գրավել կնոջ ուշադրություն և ձախողվելուց հետո՝ դեմ գնաց իր սկզբունքներին, խնդրեց դպրոցական ընկերոջ մեքենան, որպեսզի ստանա կնոջ ուշադրության գոնե մեկ կաթիլը։ Չնայած նրա ջանքերին, նա ևս մեկ անգամ ձախողվեց։

Հետո Հարութը նստած էր իր ծառի տակ։ Դեմը օղի էր, գարեջուր էր, կանաչի, պանիր, վարունգ, լոլիկ, ապխտած ձուկ… Իսկ մեքենան բրեզենտե ծածկի տակ էր։ Եվ բրեզենտի գորշ ֆոնի վրա մեքենան լվացող տղաներից երկուսը ակորդեոնով ու դհոլով նրա վիշտը ամոքում էին։ Ակորդեոնիստը լենթուշ տղա էր, դհոլչին՝ ավելի նվազ, տարիքով փոքր, սպիտակ վերնաշապիկի թևքերը քշտած ուներ, տաբատը լավ արդուկած էր, կոշիկները սուրքիթ ու լաքապատ էին (երևում էր դհոլչու տղան), նրա փողքերը վարպետավարի վեր էին քաշված, սև փողքերին ու սև կոշիկներին վառ կարմիր գուլպաները իսկն էին, նա տղայական քաղցր ձայնով սրտանց ձգում էր․

Պատմվածքի վերջը հատկանշական էր, քանզի Հարութը վերջապես համակերպվում է այն փաստի հետ որ չի հասնի իր նպատակին, անգամ իրեն այլ կերպ ներկայացնելով։ Եթե քեզ չեն ընդունում ինչպես դու կաս, ապա քեզ չեն ընդունի եթե անգամ դու փոխվես։

Թողնել մեկնաբանություն