Անձրևը

Անձրևի կաթիլները միախառնվելով հոսում էին նրա առնական, ցավից կնճռոտված, երբեմնի պատանի այտերով։ Անձրևը փրկություն էր, որ չզսպեր արցունքները, ոթոթափեր իր խոր վիշտը իր զինակից ընկերների, իր հավատարիմ ընկերների շիրիմների կողքին։

Նա միակն էր, ապրեց պատերազմն ու տուն դարձավ, նա միակն էր իր ողջ դասակից, որ փրկվեց։ Բայց ի՞նչ գնով, ինչի՞ համար։ Այս հարցերը տանջում էին նրան արդեն մեկ տարի։ Նա անընդմեջ այցի էր գալիս այդ հարցերի պատասխանը ստանալու նրանցից, ովքեր արյան գնով փրկեցին մեզ բոլորից;

Եվ անձրևը դադարեց ու արև շողաց, լուռ ու անխոս շիրիմների վերևում պարզ երկնքի մի կտոր բացվեց, ծիածան կապեց ու ասես տրվեցին բոլոր պատասխաններ․ նա պիտի ապրի, որ ապրի պատմությունը, հուշերն ու հիշողությունները՝ հերոսների ամեն մի պայքարի, ամեն մի կաթիլ թափած արյան համար։

Նա պիտի ապրի, դու պիտի ապրես, մենք պիտի ապրենք, որ ապրեն նրանք․․․

Թողնել մեկնաբանություն