Սիրելու տարիք

Պատմվածքը

Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Դժվարը  անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց։ Նա քաջ գիտեր առաջին հարվածը հասցնելու առավելությունը, սակայն չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։

՛Եթե առաջ կարելի էր անձնական վիրավորվածությանը կարեւորություն այնքան էլ չտալ, կարելի էր մի բան էլ կուլ տալ, ― հիմա ուրիշ էր։  Հիմա հարցը վերաբերում էր ոչ միայն իրեն, քանի որ իր աղջկան շենքում ծուռ նայող չպիտի լինի, իր աղջկա ներկայությամբ իրեն բան ասող չպիտի լինի։

Այսպիսով տղան սկսեց պատրաստվել ֆիզիկապես գանան սկզբից։ Նա անգամ չէր հաշվի չէր առնում հանձնվելը։ Եվ տղան պատրաստ էր գանլի կռիվների՝ թիկունքին մարդ չունենալով։

Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։

Տղան որոշել էր գնալ անհավասար կռվի՝ անթիկունք, հանուն իր աղջկա

Թողնել մեկնաբանություն